Ստեփան Զորյան — Ձմռան գիշեր

on

Ցրտաշունչ ձմռան գեղեցիկ ու պատկերավոր տեսարաններով ողողված այս ստեղծագործությունը հուզիչ ու տպավորիչ է: Զորյանը ձմեռային սառնության հետ կարծես հյուսել է մարդկային ջերմությունն ու սրտացավությունը: Կյանքում շատ են հանդիպում գիշերային անքնությամբ տառապող մարդիկ:Սակայն բոլորը չէ, որ մեր հերոսի նման մտքով սավառնում են ծանոթ-անծանոթ մարդկանց կյանքի վրայով ու ընկնում ենթադրությունների, կասկածների ու մտատանջումների գիրկը: Ահա այսպիսին է մեր ստեղծագործության հերոս Հակոբը, ում միջոցով Զորյանը մեզ ներկայացնում է մարդկային բարձրագույն արժեքները՝ սերը, կարեկցանքը, հոգատարոթյունն ու իրեն շրջապատող ցանկացած բանի՝ անգամ փոքրիկ մկան նկատմամբ ուշադիր ու սրտացավ վերաբերմունքը:Եվ որպեսզի պատմվածքն ավելի տպավորիչ ու հասկանալի լինի,հեղինակը Հակոբի կնոջ կերպարով ցույց է տալիս նաև ճիշտ հակառակը՝ մարդկային անտարբերությունն ու միայն սեփական հոգսերով ապրելը՝ հնարավորություն տալով մեզ՝ ընթերցողներիս,հանգել ճիշտ եզրակացության:

Оставьте комментарий