Եղիշե Չարենց — Էլի գարուն կգա

on

Եղիշե Չարենցի այս գեղեցիկ բանաստեղծությունն իմ կարծիքով կյանքի բնորոշումն է այն առումով, որ ոչինչ այս կյանքում հենց այնպես չի լինում, կյանքը հարատև է, շարունակվում է, որտեղ ամեն ինչ իր հունով է գնում, սկսվում ու ավարտվում: Մի տարին անցնում է գալիս է մյուսը: Մնայուն արժեքները երբեք չեն մոռացվում: Դրանք փոխարինվում են նորարարություններով: Կրկին գալիս է գարունը, բացվում է վարդը, սիրեկանը էլի յարին է մնում: Փոխվում են տարիները, փոխվում է նաև մարդը, բլբուլի երգն էլ սարին է մնում: Ինչպես նշեցի Չարենցը բանաստեղծության մեջ խոսում է նաև նորի մասին, երբ ամեն ինչ մեր շուրջը փոխարինվում է նորաշունչ ու նորաստեղծ բաներով՝ նոր բլբուլ է մտնում բաղը, հին աշուղին նորն է փոխարինում, ով արդեն իր ստեղծագործություններում գրում կամ խոսում է այն ամենի մասին, ինչի մասին դեռևս չի ասվել: Այստեղ նա իր մասին էլ է խոսում՝ ասելով, որ ինչ ինքը չի ասել, ուրիշ աշուղ կասի վաղը: Ամբողջ բանաստեղծությունը կյանքի ընթացքի մասին է ասես, ուր մեկը ծնվում է, մյուսը՝ մահանում, և կարևորն այն է, որ կյանքը դեռ շարունակվում է:

Оставьте комментарий